Իրականացվել է Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը 2 օգոստոսի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հավատարիմ մնալով իր խոսքին՝ չնայած Երևան-Հալեպ-Երևան չվերթի անեկամտաբերությանը, օգոստոսի 2-ին ժամը 14:01-ին իրականացրեց Երևան- Հալեպ- Երևան լրացուցիչ առաջին չվերթը, տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը: «Արմավիա» ընկերությունը Երևանից Հալեպ չվերթը իրականացրեց առանց ուղեվորների՝ պահանջարկի բացակայության պատճառով: Հալեպից Երևան ինքնաթիռը ըստ նախատեսվածի «Զվարթնոց» օդակայան կժամանի օգոստոսի 2-ին ժամը 18:25 – ին: Հալեպից Երևան ուղեվորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երևան-Հալեպ-Երևան չվերթը իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով: Հիշեցնենք, որ առաջին լրացուցիչ չվերթը նախատեսված էր օգոստոսի 1-ին, «Բոինգ 108» տեղանոց օդանավով: Սակայն ուղեվորների բացակայության պատճառով այն չկայացավ: Նշվածից ելնելով 108 տեղանոց «Բոինգ» օդանավը օգոստոսի 2-ին փոխարինվեց SAG-200 օդանավով: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ |