Չինաստանում անջատողականներին դատել են քարոզչության և «սրբազան պատերազմի» կոչերի համար

Չինաստանում անջատողականներին դատել են քարոզչության և «սրբազան պատերազմի» կոչերի համար

PanARMENIAN.Net - Չինական դատերը դառավճիռներ են կայացրել երկրի արևմտյան շրջանների 20 անջատողականների գործով, որոնք քարոզում էին իրենց գաղափարներն ինտերնետով, ինչպես նաև պայթուցիկ սարքեր էին ստեղծում: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ Agence France-Presse-ի վրա հղումով:

Առավելագույն պատիժը եղել է 15 տարվա ազատազրկումը: Պարզվել է, որ նրանք ահաբեկչական գործողույթուններ էին նախապատրաստում, տարածում էին կրոնական անհանդուրժողականություն քարոզող նյութեր:

Ազգությունը չի նշվում, սակայն, դատելով դատապարտյալների անուններից, խոսքը գնում է Չինաստանի արևմուտքում բնակվող մահմեդական ժողովրդի՝ ույգուրների մասին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---