Ռուսաստանի և Բրիտանիայի ղեկավարները արձանագրում են սիրիական խնդրի շուրջ մի շարք ընդհանրություններ

Ռուսաստանի և Բրիտանիայի ղեկավարները արձանագրում են սիրիական խնդրի շուրջ մի շարք ընդհանրություններ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը արձանագրել են, որ սիրիական հակամարտության վերաբերյալ ունեն ընդհանուր մի շարք տեսակետեր և պայմանավորվել են ԱԳ նախարարներին հանձնարարել շարունակել խնդրի լուծման ուղիներ փնտրել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք պայմանավորվել ենք, որ միասին ենք փնտրելու այս խնդրի լուծման ուղիները»,-ասել է Պուտինը:

Սիրիայում մեկ տարուց ավելի է չեն դադարում բախումները նախագահ Ասադի և ընդդիմության միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 12 հազարը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---