ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. ՌԴ-ն ցավում է Սիրիայում հատուկ դեսպանորդի պաշտոնից հեռանալու Աննանի որոշման համար![]() 2 օգոստոսի 2012 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ցավում է, որ Աննանը չի երկարաձգում օգոստոսի 31-ին դադարող ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդի իր մանդատը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Միևնույն ժամանակ, նա «ոգեշնչված է նրանով, որ գլխավոր քարտուղարն աշխատում է Քոֆի Աննանին փոխարինող գտնելու ուղությամբ»: Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քրտուղարը հայտարարել է այն մասին, որ Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը հեռանում է այս պաշտոնից: Նրա մանդատն ավարտվում է օգոստոսի 31-ին և Աննանը մտադիր չէ այն երկարաձգել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |