Օգոստոսի 4-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ սկաուտության 100-ամյակին նվիրված արարողություն

PanARMENIAN.Net - 2012 թվականի օգոստոսի 4-ին ժամը 12։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ սկաուտության 100-ամյակին նվիրված բանակումի բացման հանդիսավոր արարողությունը։

Բանակումին մասնակցելու են ոչ միայն Հայաստանում գործող սկաուտական տարբեր կազմակերպությունների պատվիրակություններ, այլ նաև Սփյուռքում գործողտարբեր հայկական սկաուական կազմակերպությունների պատվիրակություններ տարբեր երկրներից և պատվիրակություններ ՀՍՇ-ի անդամ պետությունների ազգայինսկաուտական կազմակերպություններից:

2012 թվականին Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպությունը, որը մաս է կազմում ՀՄԸՄ-ին (Հայ Մարմնակրթական Ընդահուր Միություն) և միակն է Հայաստանում, որը հանդիսանում է ՀՍՇ-ի (Համաշխարհային Սկաուտական Շարժում) լիիրավ անդամ: 1907 թվականին բրիտանացի լորդ Բեյթն Փաուելի կողմից հիմնադրված սկաուտական շարժումն արագորեն տարածվեց ամբողջ աշխարհում: Հայ իրականության մեջ սկաուտությունը և սկաուտական շարժման գաղափարախոսության տարածման ակունքները գալիս են 1912 թվականից, երբ հնդկահայ գաղթօջախի դպրոցներում և Կ.Պոլսում սկսեցին գործել առաջին սկաուտական խմբակները: Այս մասին հաղորդում է «ՀԱՍԿ» հկ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---