Facebook-ի բաժնետոմսերը Nasdaq-ում առաջին անգամ նվազել են 20 դոլարից![]() 3 օգոստոսի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերը նախօրեին ընկերության պատմության մեջ առաջին անգամ Nasdaq-ում անկում են ապրել 20 դոլարի սահմանագծից, վկայում են բորսայի տվյալները: Facebook-ի բաժնետոմսերն օգոստոսի 2-ին հասել են մեկ արժեթղթի համար 19,82 դոլար մակարդակի, որը գրեթե 48 տոկոսով ցածր է բորսայում սկզբնական հանրային տեղակայման գնից, որն ընկերությունն անցկացրել է ընթացիկ տարվա մայիսին: BusinessWeek պարբերականի տվյալներով, սոցցանցի բաժնետոմսերի անկումը կապված է Facebook-ի բիզնեսի զարգացման հեռանկարներում ներդրողների անվստահության հետ: Ներդրողների վստահությունը նվաճելու համար Facebook-ը պետք է մոտ ժամանակները ցուցադրի եկամտի տարբեր աղբյուրների օգտագործման հնարավորությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |