Իրանը Հայաստանի հետ պայմանավորվել է Ուրմիա լճի համատեղ վերականգնման մասին![]() 3 օգոստոսի 2012 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իրանը և Հայաստանը համատեղ նիստի ընթացքում համաձայնվել են համագործակցել Ուրմիա լճի վերականգնման հարցում, որը գտնվում է ցամաքեցման եզրին: Այդ մասին հայտարարել է Իրանի Շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն, հաղորդում է Iranianuk գործակալությունը: Մոհամմադիզադեի խոսքով, իրանական կողմը պայմանավորվել է հայկական կողմի հետ Հայաստանից Իրան ջուր արտամղելու մասին: Նա նշել է, որ շոգ եղանակի պատճառով Ուրմիա լիճը գտնվում է ցամաքեցման եզրին: Նա հավելել է, որ Իրանը մռադիր է պայմանավորվել այլ երկրների հետ լճի համար ջրի լրացուցիչ ծավալի մատակարարման մասին: Ավելի վաղ Իրանը հաղորդել է, որ մշակվել է նոր նախագիծ, որի համաձայն օգտագործվելու է Արաքս սահմանամերձ գետի ջուրը, որը գտնվում է իրանաադրբեջանական սահմանին: Դրանից հետ Ադրբեջանի իշխանությունները քննադատել են այդ նախագիծը: Ուրմիա լիճը չորացել է 65 տոկոսով: Իրանի Շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով կազմակերպության քարտուղար Մուհամմեդ Ֆազելն ասել է, որ իրավիճակը շարունակում է ճգնաժամային մնալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |