Վլադիմիր Պուտին. Դևիդ Քեմերոնը խոստացել է կիսվել Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձով 3 օգոստոսի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է կիսվել Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձով: 2014-ին Սոչին ընդունելու է ձմեռային Օլիմպիական խաղերը: «Քեմերոնն ինձ ասել է, որ բրիտանական կողմը պատրաստ է մեզ հանձնել Օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման իր ողջ փորձը, որպեսզի մենք ուսումնասիրենք այն»,- ասել է Պուտինը լրագրողներին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից մեկնելուց առաջ: Պուտինը կարճատև այցով գտնվել է Լոնդոնում, որտեղ հասցրել է բանակցություններ վարել բրիտանացի վարչապետի հետ, ինչպես նաև ներկա գտնվել ձյուդոյի եզրափակիչ մարտերին: Այդ մրցության ժամանակ ռուսաստանցի ձյուդոիստ Տագիր Հայբուլաևը հաղթանակ է տարել կիսաեզրափակչում և ոսկե մեդալ նվաճել մինչև 100 կգ քաշային կարգում: Դա Օլիմպիադայում ռուս ձյուդոիստների երրորդ ոսկե մեդալն է: Նրանցից բացի ռուս մարզիկներից ոչ ոք առայժմ ոսկի չի նվաճել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |