Ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները կբարեկարգի Լոնդոնի Օլիմպիական զբոսայգին 3 օգոստոսի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Անվանի ամերիկացի լանդշաֆտային դիզայներ Ջեյմս Քորները մտադիր է բարեկարգել Լոնդոնում Օլիմպիական զբոսայգու հարավային մասը, որտեղ նա պլանավորում է ստեղծել «ակտիվ տարածություններ», այդ թվում նաև տեղեր պիկնիկների համար: 22,3 հա տարածքով զբոսայգու նոր դիզայնի գլխավոր տարրը կդառնա 12 մետր լայնությամբ ծառուղին, որի կողքին գտնվելու են բարձր խոտով բաժանված հարթակները: Նա հավելել է, որ այդ «ակտիվ տարածություններում» գտնվելու են տարբեր ատրակցիոններ, լեռնագնացությամբ զբաղվելու համար պատ և հարթակ, ինչպես նաև այստեղ նախատեսվելու են տեղեր պիկնիկների, համերգների և տարբեր միջոցառումների համար: Վերակառուցման շրջանակներում, որը նախատեսվում է ավարտել 2014-ի գարնանը, զբոսայգում ավելանալու է կանաչ տարածությունների քանակը, որոնցով զբաղվելու է հատուկ հրավիրված հոլանդացի դիզայներ Պիտ Ուդոլֆը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |