ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հեռանում է պաշտոնից

ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը հեռանում է պաշտոնից

PanARMENIAN.Net - ՍԹԱՐ առևտրային ցանցի տնօրենների խորհուրդը հրապարակել է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ընկերությունից հեռանալու մասին որոշումը: Վահան Քերոբյանն, ով աշխատում էր ՍԹԱՐ առևտրային ցանցում ընկերության հիմնադրման օրից` 2004թ, հայտարարեց, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և հույս հայտնեց, որ այս որոշումը կբերի անհրաժեշտ թարմություն թե իր, թե ընկերության կյանքում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին ընկերության կայացման հարցում իր մեծ ներդրման համար: Ես շատ բարձր եմ գնահատում այն ամենն, ինչ նա արել է ոչ միայն ՍԹԱՐ առևտրային ցանցի, այլ առհասարակ մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար»,- հավելեց տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---