Բելառուս մուրճի նետող Իվան Տիխոնը հեռացվել է Օլիմպիադայից դոպինգի պատճառով 3 օգոստոսի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Բելառուս մուրճի նետող Իվան Տիխոնը հեռացվել է Օլիմպիադայի մասնակցությունից դոպինգ-նմուշի կրկնակի հետազոտության արդյունքում, որը վերցվել է 2004-ին: Այդ մասին հաղորդել է Բելառուսի կառավարության փոխվարչապետ Անատոլի Տոզիկը, ում մեջբերում է «Ռ-Սպորտը»: Թեթև ատլետիկայի ներկայացուցիչները պայքարը սկսելու են օգոստոսի 3-ին: «Թեթև ատլետիկայի մեր ֆեդերացիան ստիպված էր Լոնդոնի Օլիմպիադայի մրցումներից հանել մուրճի նետող Իվան Տիխոնին: Դա արվել է Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի պահանջով: Նրա որոշումը հիմնվել է Տիխոնի դոպինգ-նմուշի կրկնակի վերլուծության վրա, որը վերցվել է 8 տարի առաջ Աթենքի Օլիմպիադայում»,- հաղորդել է Տոզիկը: Նա նաև նշել է, որ ներկա Օլիմպիադայից առաջ վերցված նմուշները ցույց են տվել մարզիկի օրգանիզմի բացարձակ մաքրությունը և բարձրագույն պարգևի համար պայքարելու նրա պատրաստվածությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |