Ռուբեն Սաֆրաստյան. Սիրիական հակամարտության լուծումը հնարավոր է միայն արտաքին ազդեցության դեպքում 3 օգոստոսի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Առանց արտաքին ազդեցության ուժերի սիրիական իշխանությունների ու ապստամբների ձևավորված բալանսի վրա հակամարտությունը Սիրիայում չի կարգավորվի, գտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, կամ ապստամբները կհաղթեն Բաշար Ասադին օտարերկրյա արտաքին միջամտության օգնությամբ, կամ իշխանություններին կհաջողվի հաղթել ապստամբներին, երբ դադարի արտաքին ուժերի աջակցությունը: Սաֆրաստյանը վստահ է, որ ինքնուրույն հակամարտության կողմերը չեն կարողանա հաղթանակի հասնել: Ինչ վերաբերում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա, ըստ փորձագետի, հակամարտությունն արդեն նոր փուլ է մտել, որտեղ գործնականում չկա խաղաղ կարգավորման հնարավորություն և այն կարող է հանգուցալուծվել միայն կողմերից մեկի հաղթանակով: «Փոխզիջումային կարգավորման հնարավորություն, ցավոք, արդեն գրեթե չկա»,-ասել է Սաֆրաստյանը: Փորձագետը կարևորեց նաև ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի հայտարարությունը պաշտոնից հեռանալու մասին և ԱՄՆ նախագահ Օբամայի ԱՄՆ հետախուզական ծառայություններին ամեն կերպ սիրիացի ապստամբներին սատարելու հրամանը: «Այդպիսով Աննանը ցույց տվեց, որ հետագա խաղաղապահ գործունեությունը սիրիական ճգնաժամում հեռանկար չունի, առնվազն ինքը նման հեռանկար չի տեսնում»,-ասել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |