Սոչիի ձմեռային Օլիմպիադայի բացումը կլինի ավելի հակիրճ և դինամիկ

Սոչիի ձմեռային Օլիմպիադայի բացումը կլինի ավելի հակիրճ և դինամիկ

PanARMENIAN.Net - 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը կլինի ավելի հակիճ և դինամիկ, քան Լոնդոնի Օլիմպիադան, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը:

«Ձմեռային խաղերին ավանդաբար ավելի քիչ թիմեր են մասնակցում և մենք կաշխատենք արարողությունն ավելի դինամիկ դարձնել: Սցենարը պատրաստ կլինի արդեն առաջիկայում և կհասկանանք որքան ժամանակում ենք տեղավորվում: Հաստատ, այն շատ ավելի կարճ կլինի, քան Լոնդոնում»,-ասել է Կոզակը:

Նա հավելել է, որ մարզադաշտը, որտեղ անցնելու են 2014թ. խաղերի հանդիսավոր արարողությունները, պատրաստ կլինի փորձերի համար 2013թ. օգոստոսին:

Նա հավելել է, որ լավ կլիներ յուրացնել Լոնդոնի փորձն ու բնակիչներին ներգրավել հանդիսավոր արարողությունների մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---