Հայկ Կարապետյանի ֆիլմը «Բալթիկ դեբյուտներ» փառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանքն է ճանաչվել

Հայկ Կարապետյանի ֆիլմը «Բալթիկ դեբյուտներ» փառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանքն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Լատվիայում բնակվող Հայկ Կարապետյանի «Մարդիկ են այնտեղ» ֆիլմը «Բալթիկ դեբյուտներ» կինոփառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանքն է: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», 29-ամյա Հայկ Կարապետյանը հասցրել է ուսանել Փարիզի կինոակադեմիայում, բեմադրել «Սեվիլյան սափրիչը» Լատվիայի ազգային օպերայում, նկարահանել բազմաթիվ կլիպեր ու կարճամետրաժ կինոնկարներ: «Մարդիկ են այնտեղ» ֆիլմը նրա առաջին մեծ աշխատանքն է:

Ֆիլմը պատմում է գողերի մասին, որոնք անընդհատ հայհոյում են, բայց փորձում են իրենց տեղը գտնել կյանքում, սեր գտնել: Ինչպես գրում է թերթը, չի կարելի ասել, թե կինոնկարի արձագանքը միանշանակ էր: Ֆիլմը, որտեղ գողերը անընդհատ հայհոյում են, մեքենաներ են առևանգում, կռվում են, մերկ լողանում են, բռնաբարում ու խմում են, չէր կարող բուռն արձագանք չունենալ: Ցուցադրությունից անմիջապես հետո ռեժիսորը հայտնվեց հանդիսատեսի օղակում: Ոմանք քննադատում էին նրան, ոմանք գովաբանում թեմայի արդիականության համար: Հայկը լսեց բոլորին ու բոլորին շնորհակալություն հայտնեց:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---