Ռուբեն Սաֆրաստյան. Սփյուռքը պետք է հավատ ունենա, որ Հայաստանն իր հայրենիքն է ու ամեն ինչ կանի նրա համար ծանր պահին 3 օգոստոսի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի աշխարհասփյուռ հայությունը վստահ լինի, որ Հայրենիքը ծանր պահին միշտ օգնության կգա: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը: «Ըստ իս, շատ կաևոր է այն աշխատանքից զատ, որը գուցե չի բարձրաձայնվում, հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք մեծ Սփյուռք ունենք, և սփյուռքահայերի համար, լինի դա Սիրիայում, Ավստրալիայում թե ԱՄՆ-ում, կարևոր է իմանալ, որ կա մի երկիր՝ Հայաաստանի Հանրապետությունը, իրենց հայրենիքը, իրենց նախնիների հայրենիքը, որը, թեև հզոր երկիր չէ, սակայն ուժերի ներածին չափով կպաշտպանի նրանց»,-հավաստիացրել է Սաֆրաստյանը: «Սա այն ոլորտն է, որտեղ շատ կարևոր են զգացմունքային հայտարարությունները, մարդիկ պետք է հավատան, որ Հայաստանը, իրենց և իրենց նախնիների հայրենիքը, ծանր պահին ամեն ինչ կանի նրանց օգնելու համար: Կարծես, դա պակասում է, կարծում եմ մեր ԱԳՆ-ն պետք է աշխատի այդ ուղղությամբ»,-հավելել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում |