FEMEN-ի ուկրաինացի ակտիվիստներն Օլիմպիական խաղերի ժամանակ թոփլես-ակցիա են կազմակերպել 3 օգոստոսի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - FEMEN-ի հայտնի սկանդալային ուկրաինուհի ակտիվիստները հերթական թոփլես -ակցիան են կազմակերպել, այս անգամ` Օլիմպիական խաղերի ժամանակ: Աղջիկները բացել են կուրծքը` բողոքելով «արյունալի իսլամիստական ռեժիմների» դեմ, որոնց իբրև թե սատարում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Մինչև գոտկատեղը մերկ 4 ֆեմինիստուհիների կրծքերի վրա գրված է եղել «Ոչ շարիաթին»: Նրանք եկել են Թաուեր կամուրջի մոտ և կազմակերպել «Արաբական մարաթոն» ակցիան: FЕMEN-ը ՄՕԿ-ից պահանջել է «թույլ չտալ շարիաթի օիրենքներով ապրող երկրներին մասնակցել օլիմպիական խաղերին, քանի որ շարիաթի օրենքները խիստ հակասում են օլիմպիական սկզբունքներին և մարդասիրությանը»: Ոստիկաններն արագ ձերբակալել են աղջիկներին, թեև նրանք փորձել են ընդդիմանալ: Նրանց տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ տուգանել են հասարակական կարգը խանգարելու համար, գրում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |