Տաջիկստանի մեդիա ընկերակցությունը դատապարտում է կայքերի հասանելիության սահմանափակումը

Տաջիկստանի մեդիա ընկերակցությունը դատապարտում է կայքերի հասանելիության սահմանափակումը

PanARMENIAN.Net - Տաջիկստանի մեդիա-կազմակերպությունները դատապարտում են Կապի ծառայության գործողությունները, որոնց արդյունքում կայքերի հասանելիության սահմանափակումներ են մտցվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությոնը:

Այսօրվա դրությամբ երկրում արգելափակվել են «ՌԻԱ Նովոստի», Լենտա.ռու, Վեստի.ռու, Ferghananews.com, Centrasia.ru կայքերը, YouTube-ը: Ավելի վաղ արգելափակվել էր ВВС-ին:

Համատեղ հայտարարության մեջ Տաջիկստանի մեդիա կազմակերպությունները իշխանությունների գործողություններն անվանել են «ապօրինություն»:

Դիտորդներն այդ գործողությունները կապում են Խորոգում կատարվող իրադարձությունների հետ, որտեղ հուլիսի 24-ին սկսվեց կառավարական զորքերի հատուկ գործողությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---