ՆՓԱԿ-ում բացվել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը

ՆՓԱԿ-ում բացվել է կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` օգոստոսի 3-ին Նորարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվեց «Ժամանակակից արվեստը Հայաստանի երրորդ հանրապետության այգաբացին» ցուցահանդեսը` նվիրված կենտրոնի հիմնադրման 20-ամյակին: Ցուցահանդեսի համադրողն է կենտրոնի համահիմնադիր Էդուարդ Բալասանյանը: Ցուցահանդեսը կրում է տեղեկատվական բնույթ, և լուսանկարների ու վիդեոների միջոցով ներկայացված են ՆՓԱԿ-ի հիմնադրումից մինչև 1996 թ-ի իրադարձությունները:

Ցուցահանդեսի համադրողը մամլո ասուլիսում նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ներկայացնել կենտրոնի պատմությունը, այլ նաև ցույց տալ այդ ամենը ժամանակակից արվեստի համատեքստում: Բացի վերը նշված նյութերից, ներկայացված են նաև մի քանի ինստալյացիաներ:

Սեպտեմբերին կենտրոնում կբացվի ցուցահանդեսի շարունակությունը, որտեղ կներկայացվի ՆՓԱԿ-ի ներկան: Այն կրելու է «9-20» խորագիրը: «9» դա կենտրոնի առաջին ցուցահանդեսի մասնակիցների թիվն է, իսկ «20»-ը` կենտրոնի տարիքը: Ցուցահանդեսի համադրողն է լինելու ՆՓԱԿ-ի հիմնադիր Սոնյա Բալասանյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---