Մոլդովայի ԿԸՀ-ն մերժել է Մաքսային միությանը միանալու մասին հանրաքվեի նախաձեռնությունը

Մոլդովայի ԿԸՀ-ն մերժել է Մաքսային միությանը միանալու մասին հանրաքվեի նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Մաքսային միությանը միանալու մասին հանրաքվեի նախաձեռնությունը, ուր մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, հայտնում է Moldnews-ը: ԿԸՀ-ն 197 կեղծ ստորագրություն է հայտնաբերել 230 հազարի մեջ, որ ներկայացրել են նախաձեռնողները:

Նախաձեռնող խումբը քաղաքական է համարել ԿԸՀ այդ որոշումը: «Արգելելով հանրաքվեն՝ Մոլդովայի իշխանությունները ցույց տվեցին, որ վախենում են սեփական ժողովրդի կարծիքից, որն անպայման կողմ կքվեարկեր Մաքսային միությանը միանալուն»,-ասել է նախաձեռնության ներկայացուցիչ Շելինը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---