ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ13 դեկտեմբերի 2004 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Սոցիալիստական երիտասարդության միջազգային միությունը եւ նրա անդամ կազմակերպությունները որոշում են հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի 90-ամյակը կլրանա 2005 թվականի ապրիլին: ՍԵՄՄ-ն ճանաչում է վերոհիշյալ գործողությունները եւ դատապարտում դրանք` ձգտելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «ՍԵՄՄ-ն կոչ է անում Եվրամիությանը ճանաչել Հայոց ցեղապսանությունը», մասնավորապես ասվում է դեկտեմբերի 3-5 Չիլիյում կայացած Սոցիալիստական երիտասարդության միջազգային միության (ՍԵՄՄ) համագումարի բանաձեւում: Այդ մասին հաղորդում է «Երկիր» թերթի կայքը` հղում կատարելով Դաշնակցության բյուրոյի երիտասարդական գրասենյակին: Սոցիալիստական երիտասարդության միջազգային միությունը Սոցինտերնի երիտասարդական թեւն է, որը միավորում է 143 կազմակերպություններ շուրջ 100 երկրներից: ՀՅԴ Դաշնակցության երիտասարդական թեւը (որն անդամակցում է Սոցինտերնին 20-րդ դարի սկզբից) նաեւ ՍԵՄՄ-ի անդամ է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |