«Բարգավաճ Հայաստանը» պատասխանել է Յուրի Վարդանյանին 3 օգոստոսի 2012 - 20:06 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հայտարարության հետ: “Հարգելի պարոն Վարդանյան, մեծ հարգանքով Ձեր հանդեպ ուզում եմ նշել, որ ՀՀ Աժ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի կողմից որևէ վիրավորանք Ձեզ չի հասցվել, այլ պարզապես հայտնվել է կարծիք, թե լավ կլիներ Ձեր բացակայության տարիներին ոչ թե ԱՄՆ-ում լինեիք, այլ Հայաստանում ու ներդնեիք Ձեր ավանդը տվյալ սպոտաձևի զարգացման գործում: Ինչ է համաձայն չէ՞ք: Լավ չէ՞ր լինի, որ Հայաստանում լինեիք, թե՞ լավ չէր լինի, որ Ձեր ներդրումն ունենայիք:” Ինչ վերաբերվում է դաստիարակության վերաբերյալ Ձեր մտորումներին, կարծում ենք դրանք տեղին չեն և չարժէ Ձեզ, որպես մեծանուն մարզիկի, մտնել բարդ ինտելլեկտուալ քաղաքական բանավեճերի մեջ քաղաքական գործիչների հետ: Մի՛ ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին: Ոչ ոք չի պատրաստվում քաղաքականացնել սպորտը, պարզապես ասուլիսի ժամանակ լրագրողը հարց հնչեցրեց, որին տրվեց շատ դրական ու կամեցողական պատասխան: Որտեղից առաջացավ բացասական և սուտ տեղեկատվությունը վիրավորանքի մասին, մեզ հայտնի չէ: Հուսով ենք, որ Դուք կվերանայեք Ձեր անտեղի արտահայտությունները, -ասվում է կուսակցության մամլո հաղորդագրությունում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |