Թեհրանը կարծում է, որ Աննանի առաքելության ձախողման համար մեղավոր են կոնկրետ երկրներ, որոնք չեն ցանկանում, որ խնդիրը լուծվի![]() 3 օգոստոսի 2012 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Իրանը կարծում է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի խաղաղապահական առաքելության ձախողմանը նպաստեց մի շարք երկրների` Սիրիայի ներքին գործերին միջամտելու փաստը, հաղորդում է Reuters-ը` հղելով Իրանի ԶԼՄ-ներին: Այն մասին, որ Աննանը չի երկարաձգելու իր մանդատը, հայտնի է դարձել օգոստոսի 2-ին: Իրանական ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ որոշ պետություններ դժգոհ էին Աննանի գործունեությամբ, որն ուղղված էր Սիրիային զենք մատակարարելը և այնտեղ ահաբեկչական գործունեությունը դադարեցնելուն: Սիրիայում զինված հակամարտությունը նախագահի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմության միջև շարունակվում է 1 տարուց ավել: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 16 հազարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |