ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Սիրիայի վերաբերյալ «վիճելի» բանաձև

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Սիրիայի վերաբերյալ «վիճելի» բանաձև

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի ԳՎ-ը ձայների մեծամասնությամբ ուրբաթ օրը ընդունել է Սիրիայի վերաբերյալ տարաձայնություններ առաջացրած բանաձև, որը Ռուսաստանը համարել է «չհավասարակշռված», ուստիև դեմ է քվերակել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բանաձևին կողմ են քվեարկել 133 երկրներ, դեմ են քվեարկել 12-ը, ձեռնպահ` 31-ը:

Ի սկզբանե Սաուդյան Արաբիայի կողմից առաջ քաշված բանաձևը էական փոփոխությունների է ենթարկվել նախապատրաստական փուլում: Դրանից դուրս են մնացել պատժամիջոցների վերաբերյալ կոչերը: Այնուամենայնիվ, տեքստը քննադատություն է պարունակում` ուղղված սիրիական իշխանույթյուններին,այլ ոչ թե զինված ընդդիմությանը, որը փորձում է իշխանափոխության հասնել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---