Օլիմպիական խաղեր. Հայ հեռացատկորդներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ 4 օգոստոսի 2012 - 00:34 AMT PanARMENIAN.Net - Օլիպիական խաղերի յոթերորդ օրը՝ օգոստոսի 3-ին, պայքարի դուրս եկան հեռացատկորդները: Հայաստանն այս մրցաձևի որակավորման փուլում ներկայացրին Վարդան Փահլևանյանն ու Արսեն Սարգսյանը: Սարգսյանը ելույթ ունեցավ B ենթախմբում և ցույց տվեց 7.38, 7.62 և 7.60 արդյունքներ: Նա 21 հեռացատկորդների շարքում գրավեց 11-րդ տեղը: A խմբում ընդգրկված էր Փահլևանյանը ցույց տվեց ավելի համեստ արդյունք: Երեք հնարավորից նա օգտագործեց մեկը և 6.55 արդյունքով զբաղեցրեց 21-րդ տեղը: Այսպիսով, հայ մարզիկները չկարողացան դուրս գալ եզրափակիչ փուլ: Հեռացատկի եզրափակիչ մտան լավագույն 12 տեղերը զբաղեցրած աթլետները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին: Այդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից հարթակ կելնի նաև ծանրորդ Նորայր Վարդանյանը (94 կգ): Հիշեցնենք, որ մինչև այս պահը հայ մարզիկներից ոչ ոք Լոնդոնի Օլիմպիական խաղերում մեդալ չի նվաճել: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |