Օլիմպիական շաբաթն աչքի է ընկել զավեշտալի դեպքերով 4 օգոստոսի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերն ավանդաբար գրավում են աշխարհի ուշադրությունը և ոչ մի մանրուք աննկատ չի մնում: Այդ թվում նաև զավեշտալի դեպքերը: Դրանք բավականին շատ էին, ընդ որում ինչպես ուրախ, այնպես էլ ոչ այնքան: Լոնդոնի Օլիմպիական խաղերը պատմության մեջ կմտնեն նաև զավեշտակի դեպքերով ու սկանդալներով: Ընդ որում, դա սկսվեց դեռ մինչ խաղերի մեկնարկը: Պարզվեց, որ բրիտանացի կազմակերպիչները խնդիրներ ունեն աշխարհագրության ու քաղաքական նրբությունների հետ: Նրանք ստիպված եղան բազմաթիվ անգամ ներողություն խնդրել ու շտկել սխալները: Թայվանի կարմիր-կապույտ դրոշի փոխարեն ծածանվում էր այդ երկրի ԱՕԿ-ի դրոշը, իսկ իսրայելցի ըմբիշների հանդերձարանի վրա՝ Պաղեստինի դրոշը: Որոշ ուկրաինացի մարզիկների կեսագրություններում Ուկրաինան նշվել էր որպես ՌԴ շրջան: Սակայն ամենից շատ սխալներ բաժին են ընկնում Կորեայի թերակղզուն: Հյուսիսային Կորեայի ֆուտբոլի հավաքականին ներկայացնելիս, նրանց լուսանկարենրի դիմաց Հարավային Կորեայի դրոշն էր: Ուկրաինացի մարզիկներն արդեն հասցրել էին միմյանց շնորհավորել, երբ իմացան, որ ճապոնացիների բողոքը բավարարված է և իրենք այժմ միայն չորրորդն են, հայտնում է vesti.ru-ն: Ամենամեծ զավեշտը Ուեմբլի մարզադաշտի բանալիների կորուստն էր: Հանրաճանաչ Սքոթլանդ Յարդն այդպես էլ չկարողացավ գտնել դրանք: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը «Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է OVIO-ի Մինչև 2024թ․ ընկերությունը Հայաստանում կատարել է ավելի քան 37 մլրդ դրամ ներդրում |