Daily Telegraph. «Մահմեդական եղբայրների» սիրիական բաժանմունքը սեփական գրոհային խմբավորումն է ստեղծել

Daily Telegraph. «Մահմեդական եղբայրների» սիրիական բաժանմունքը սեփական գրոհային խմբավորումն է ստեղծել

PanARMENIAN.Net - «Մահմեդական եղբայրներ» միջազգային կազմակերպության սիրիական բաժանմունքը սեփական գրոհային խմբավորումն է ստեղծել, որը գործում է «Սիրիայի ազատ բանակից առանձին, որը մինչ օրս համարվում էր զինյալ ընդդիմության գլխավոր ուժը: Այդ մասին հայտնում է բրիտանական Daily Telegraph-ը՝ հղում անելով հակակառավարական ուժերի դաշտային գեներալներին:

«Զինյալ մահմեդական եղբայրներ» անվանումը ստացած նորաստեղծ խմբավորման ղեկավարներից մեկը, որը հայտնի է Աբու Համիզ կեղծանունով, հայտարարել է, որ այդ կազմակերպությունը համագործակցում է Սիրիայի ազգային խորհրդի հետ, որը տեղակայված է Թուրքիայում:

Ըստ պարբերականի, առանձին զինված խմբավորման ստեղծումը սիրիական ընդդիմության շարքերում պառակտման արդյունք է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---