Նվեր Դավթյան. Չի բացառվում որ Սարգսյանն ու Պուտինը քննարկեն նաև իրավիճակը Սիրիայում![]() 4 օգոստոսի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ իրանագետ, ռազմական փորձագետ Նվեր Դավթյանի, չի բացառվում, որ այս հանդիպման ժամանակ քննարկվեն նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: «Դմիտրի Մեդվեդևի վարչակարգը արտաքին քաղաքականությունում թույլ էր, Ռուսաստանի նահանջողական դիրքորոշումը պարզ չէր: Ռուսաստանում քաղաքական ապարատը լավ է աշխատում, ու այսպիսի զարգացումները կանխատեսելի էին, բայց թե այդ ժամանակ ինչ էր մտածում Կրեմլը, պարզ չէ»,- նշեց փորձագետը: Ըստ նրա, արաբական աշխարհում, այդ թվում և Սիրիայում, տեղի ունեցող իրադարձությունները միտված են մեկ բանի. մեկուսացնել Իրանին. «Իսկ Իրանից հետո Արևելքի հաջորդ քայլը կուղղվի դեպի Ռուսաստան»: Դավթյանը նշեց, որ Իսրայելն ու Թուրքիան չեն ցանկանում, որ տարածաշրջանում լինի զարգացած երկիր, սա է նաև պատճառը, որ ակտիվորեն մասնակցում են Սիրիայի դեմ գործողություններին: «Եթե Ժնևի միջազգային դատարանն ընդունի Իրանի հայցն ընդդեմ Ռուսաստանի, և վերջինս ի վերջո Իրանին վաճառի պաշտպանական С-300 զենիթահրթիռային համալիրները, ապա Իրանն անհամեմատ կուժեղացնի իր պաշտպանությունը և կուժեղացնի իր դիրքերը տարածաշրջանում»,- ընդգծեց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |