Տիգրան Զարգարյան. Հայ ընթերցողները շարունակում են գերապատվությունը տալ տպագիր գրքին![]() 4 օգոստոսի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայ ընթերցողները շարունակում են գերապատվությունը տալ տպագիր գրքին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: «Ճիշտ է, էլեկտրոնային գրքերն ավելի նպատակահարմար են գիտական աշխատանքի համար, սակայն մանկական, գեղարվեստական գրականությունը դեռ երկար ավելի պահանջված կլինի տպագիր տեսքով: Ազգային գրադարան օրական 900-1000 ընթերցող է գալիս, կարդում են հայագիտական նյութեր, մամուլ, ունենք նաև օտարերկրյա ընթերցողներ»,- պատմեց Զարգարյանը: Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին նշեց, որ թյուր է այն կարծիքը, որ հայ երիտասարդները չեն կարդում: «Կարդացողը միշտ էլ կարդում է, այժմյան երիտասարդությունը զարմանալիորեն լավատեղյակ է համաշխարհային գրականությունից, ինչը ողջունելի և ուրախալի փաստ է»,- ընդգծեց նա: Ազգային գրադարանի տնօրենը հավելեց, որ Երևանի հռչակումը գրքի համաշխարհային մայրաքաղաք և Հայ գրատպության 500-ամյակը կարևոր խթան հանդիսացան գրքի հանդեպ հայ բնակչության հետաքրքրությունն ավելացնելու համար: Այդ միջոցառումների շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանը դիմեց աշխարհի մի շարք երկրների դիվանագիտական կազմակերպություններ, որոնք իրենց մոտ տպագրված և հատկապես Հայաստանին վերաբերող գրականությունը նվիրաբերեցին գրադարանին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |