Նարեկ Գալստյան. Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն 4 օգոստոսի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի իշխանություններին ազատագրված տարածքները վերաբնակեցնելու համար մեղադրելը միաջզգային հանրության ուշադրությանը չի արժանանա, սա առաջին անգամը չէ, որ պաշտոնական Բաքուն նման մեղադրանք է ներկայացնում Արցախի իշխանություններին», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Քաղաքագետն ասաց, որ այս մեղադրանքների ֆոնին, Ադրբեջանը շարունակում է տեղավորել իր քաղաքացիներին Շահումյանի հյուսիսային հատվածում: Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ-ի պատասխանի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելու հարցին, քաղաքագետն ասաց, որ այս օրերին արտգործնախարարության հայտարարությունը բավական քննադատվել է և գուցե արդարացիորեն, բայց ինքը ուշադրություն է դարձրել հայտարարության մեջ առկա մի փաստի : Այնտեղ ասված է, որ ԼՂՀ իշխանությունները կազմակերպված վերաբնակեցման քաղաքականություն չեն վարում և միջազգային դիտորդները կարող են հաստատել դա : Ուշադրությունը հրավիրելով «կազմակերպված» բառին, քաղաքագետն ասաց. «Ինձ համար անհասկանալի է, ինչու չի տարվում այդ , այսպես կոչված, կազմակերպված քաղաքականությունը և ավելի անհասկանալի է , այն, որ ղարաբաղյան կողմը մի տեսակ մեղավորի կարգավիճակով է հանդես գալիս այս հարցում : Ազատագրված տարածքները պետք է վերաբնակեցվեն, ավելին` այնտեղ հնարավորինս պետք է խթանել ծնելությունը» : Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |