Սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա Թուրքիան զրահատեխնիկայի զորավարժություններ է անցկացնում

Սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա Թուրքիան զրահատեխնիկայի զորավարժություններ է անցկացնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևմուտքում` Մարդին նահանգում, ընթանում են զրահատեխնիկայի զորավարժություններ սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա: Զորախաղերում ընդգրկված են շուրջ 30 տանկեր, զրահապատ փոխադրիչներ և ինքնագնաց հրթիռային սարքեր:

«Զորավարժությունները չեն դադարում նաև գիշերային ժամերին: Տանկերը կենտրոնացած են յոթկիլոմետրանոց գոտում` Նուսայբին և Քամիլի սահմանամերձ քաղաքների շրջանում, որոնք գտնվում են քուրդ անջատողական խմբավորումների հսկողության տակ»,- հաղորդել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Փորձագետների կարծիքով, զորավարժություններն անցկացվում են քրդական խմբավորումներին ռազմական ուժը ցուցադրելու նպատակով, որոնք վերահսկում են Սիրիայի հյուսիսային շրջանները:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---