Մոսկվայում բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հուշարձանը

Մոսկվայում բացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հուշարձանը

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ ներկա են գտնվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Գուրչենկոյի հուշարձանի բացմանը, ով վախճանվել էր անցած տարի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հուշարձանը տեղադրվել է դերասանուհու շիրիմին` Նովոդևիչյե գերեզմանոցի նոր մասում:

Արարողությանը ներկա են եղել դերասանուհու ամենամտերիմ ընկերները` ռեժիսոր Էլդար Ռյազանովը, դերասաններ Ալեքսանդր Շիրվինդտը և Արմեն Ջիգարխանյանը, միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և ուրիշներ:

Արարողությունը ոչ պաշտոնական է ստացվել. մարդիկ երգել են, ընթերցել բանաստեղծություններ, կիսվել հիշողություններով:

Հուշարձանի բարձրությունը գրեթե երկու մետր է: Այն կերտված է սև գրանիտից և սպիտակ մարմարից, հիմքը մոխրագույն քարից է: Հուշարձանի ձախ կողմում գրեթե ողջ հասակով պատկերված է դերասանուհին երկար զգեստով:

Հուշարձանի հեղինակներն են Յուրի Խորովսկին և Յուրի Շաբելնիկովը: Հուշարձանի հակառակ կողմում փորագրված են Լյուդմիլա Մարկովնայի խոսքերը. «Թանկագին հանդիսատեսներ, ես ապրում և աշխատում եմ ձեզ համար»: Մեջբերում ավարտվում է հետևյալ խոսքերով. «Շնորհակալություն, որ եկել եք: Լ. Գուրչենկո»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---