Մարտի Ահտիսաարին չի լինի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը, կարծում են Մոսկվայում

Մարտի Ահտիսաարին չի լինի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը, կարծում են Մոսկվայում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր կարծիքով Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին Քոֆի Աննանի փոխարեն ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց նշանակելը բացառված է:

«Դա բացառված է: Ահտիսաարին խորը հրաժարականի մեջ է»,- ասել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչը:

Ավելի վաղ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ահտիսաարի անունը սկսել է շրջանառվել Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով բանագնացի հնարավոր թեկնածուների մասին խոսակցություններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---