Սուդանը հաստատել է Հարավայն Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը![]() 4 օգոստոսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Սուդանի հանրապետության պաշտոնական անձինք հաստատել են Հարավային Սուդանի հետ «խելամիտ» պայմանավորվածությունների ձեռք բերումը նավթի փոխադրման համար վճարումների չափսի մասին, որն ավելի վաղ հակամարտության պատճառ է դարձել երկու կողմերի միջև: Ավելի վաղ երկու երկրների միջև բանակցություններում Աֆրիկյան միության միջնորդ, ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են նավթի վերաբերյալ բոլոր ֆինանսական հարցերի շուրջ: «Մենք վերջնական համաձայնության ենք հանգել Հարավային Սուդանի հետ նավթի փոխադրման հարցում և հույս ունենք մնացած հարցերը լուծել հետագա բանակցություններում»,- հայտարարել է Սուդանի նավթի նախարարության ներկայացուցիչ Ավադ Աբդուլ Ֆաթան: Բանակցությունների սուդանցի մասնակից Մուտրիֆ Սիդդիկը ձեռք բերված համաձայնությունն անվանել է «խելամիտ» փոխզիջում, քանի որ երկու կողմերն էլ ստիպված են եղել գնալ զիջումների: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |