Ռուսաստանի ԿԲ-ն կթողարկի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի պատկերով մետաղադրամ

Ռուսաստանի ԿԲ-ն կթողարկի օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի պատկերով մետաղադրամ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղորդել է, որ Լոնդոնի Օլիմպիադայում ռուս չեմպիոնների և մրցանակակիրների անունները կհայտնվեն հատուկ մետաղադրամների վրա, որոնք կթողարկի Կենտրոնական բանկը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք այսօր զրուցել ենք Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատևի հետ: Ըստ պայմանավորվածության, Օլիմպիական խաղերի արդյունքներով կթողարկվեն չեմպիոնների ու մրցանակակիրների անուններով 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ»,- ասել է Պուտինը:

Հաղթողների անունները կլինեն ոսկե մետաղադրամների վրա, իսկ արծաթե և բրոնզե մեդալակիրների անունները` համապատասխամաբար արծաթե և բրոնզե 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամների:

Օլիմպիական խաղերում Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---