Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը Օլիմպիադայում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից 4 օգոստոսի 2012 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում իրենց ելույթներն են սկսելու հունահռոմեական ոճի ըմբիշները: 74 կգ քաշային կարգում հանդես է գալու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: 1/8 եզրափակչում նա մրցելու է Դանիյար Կոբոնովի դեմ (Ղրղզստան): Հունահռոմեական ըմբիշներից Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին գերծանրքաշային կարգում ելույթ է ունենալու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը: Իսկ օգոստոսի 7-ին մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |