Ծանրորդ Նորայր Վարդանյանը Օլիմպիական խաղերում գրավեց 11-րդ տեղը![]() 5 օգոստոսի 2012 - 00:03 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 94 կգ քաշային կարգում Նորայր Վարդանյանը գրավեց 11-րդ տեղը: Պոկում վարժությունում նա կարողացավ օգտագործել ընդամենը մեկ մոտեցում և բարձրացրել 170 կգ: Նրա 175 կգ-ոց երկու մոտեցումները ձախողվեցին: Հրման առաջին փորձի ժամանակ Վարդանյանը գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետև նրան չհաջողվեց հրել 216 կգ ծանրաձողը: Վարդանյանը առաջին հայ ծանրորդն է, ում լոնդոնյան Օլիմպիական խաղերում հաջողվեց 0 չստանալ: Մինչ այդ անհաջող էին հանդես եկել Առաքել Միրզոյանը (69 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ) և Մելինե Դալուզյանը (69 կգ): 94 կգ քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն դարձավ ղազախ Իլյա Իլյինը 418կգ արդյունքով` սահմանելով Օլիմպիական ռեկորդ: Արծաթե և բրոնզե մեդալներն էլ նվաճեցին ռուս Ալեքսանդր Իվանովը և մոլդովացի Անատոլի Ցիրիցուն, որոնք բարձրացրել են համապատասխանաբար 409 և 407 կգ: Հայ ծանրորդներից վերջինը Օլիմպիադայում ելույթ կունենա Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |