Ռուսաստանի սպորտի նախարարը մեղադրել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը ոչ օբյեկտիվ լինելու մեջ![]() 5 օգոստոսի 2012 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կարող է Ռուսաստանին վերաբերել, եթե ոչ կանխակալ, ապա, համենայն դեպս, ոչ օբյեկտիվ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Սովետսկիյ սպորտը», հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Այս հայտարարությունը կապված է հեծանվորդուհի Յուլիա Բարանովային մրցումներից հեռացնելու որոշման հետ: Նա հայտարարել է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը Լոնդոն է բերել 140 կասկածելի փորձանմուշ: Ընդ որում, Մուտկոն հավելել է, որ համոզված է ռուս մարզիկների «մաքուր լինելու» մեջ, քանի որ նրանք ստուգվել են ռուսական հակադոպինգային ծառայության կողմից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |