Լոնդոն-2012. Արսեն Ջուլֆալակյանը հաղթահարեց 1/4 եզրափակչի արգելքը![]() PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/4 փուլում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) ուժերը չափեց բելառուս Ալեքսանդր Կիկինովի նկատմամբ: Հայ ըմբիշը առաջին մրցափուլում ուժեղ էր և հաղթեց 2:0 հաշվով: Երկրորդում նա կրկին շատ ակտիվ էր և մրցակցին ոչ մի հնարավորություն չէր տալիս: Ջուլֆալակյանը հաղթեց 3:0 հաշվով և նրան ընդամենը մեկ քայլ է բաժանում ոսկե մեդալի համար պայքարից: Կիսաեզրափակչում Ջուլֆալակյանը ուժերը չափելու է Էմին Ահմադով (Ադրբեջան)- Զուրաբի Դատունաշվիլի (Վրաստան) զույգի հաղթողի հետ: 1/8 փուլում Ջուլֆալակյանը երկու մրցափուլերում առավելության էր հասել Դանիյար Կոբոնովի (Ղրղզստան) նկատմամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |