Լոնդոն-2012. Յուրի Պատրիկեևը որակավորման փուլում կհանդիպի Հասան Բարոևին![]() 5 օգոստոսի 2012 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ին Օլիմպիական խաղերում ելույթ է ունենալու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Յուրի Պատրիկեևը: Որակավորման փուլում Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային ըմբիշի մրցակիցն է լինելու 2004 թվականի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հասան Բարոևը (Ռուսաստան): Ժամանակին երկու ըմբիշներն էլ հանդես են եկել Ռուսաստանի հավաքականում: Իսկ այսօր 74 կգ քաշայինների պայքարում Արսեն Ջուլֆալակյանը մտել է եզրափակիչ և կպայքարի Օլիմպիական չեմպիոնի կոչման համար: Օգոստոսի 7-ին մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Վարդերեսյանն (66 կգ) ու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |