Արսեն Ջուլֆալակյանը 16-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի համար նվաճեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերում 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը զիջեց աշխարհի չեմպիոն ռուս Ռոման Վլասովին: Առաջին մրցափուլն ավարտեց ռուս ըմբիշի հաղթանակով 1:0 հաշվով: Երկրորդում էլ էր նա ավելի ուժեղ և նվաճեց ոսկե մեդալ: Վերջին անգամ Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճել է ազատ ոճի ըմբիշ Արմեն Մկրտչյանը 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում: 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Ալեքսանդր Կազակևիչն (Լիտվա) ու Էմին Ահմադովը (Ադրբեջան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |