Rogers Cup-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Թոմմի Հաասի հետ![]() 6 օգոստոսի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-12 Տորոնտոյում կկայանա Rogers Cup մրցաշարը, որտեղ հանդես կգա արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Թոմմի Հաասի (Գերմանիա) հետ: Օգոստոսի 6-ին հրապարակված АТР վարկանիշում արգենտինացին զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը, իսկ գերմանացի թենիսիստը` 25-րդ: Նրանք անցկացրել են 3 պաշտոնական հանդիպում, և 3:0 հաշվով առջևում է Նալբանդյանը: Rogers Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 2,648,700 մլն դոլար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |