Ռիո դե Ժանեյրոն սկսել է 2016-ի Օլիմպիադայի հետհաշվարկը

Ռիո դե Ժանեյրոն սկսել է 2016-ի Օլիմպիադայի հետհաշվարկը

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոն սկսել է 2016-ի Օլիմպիադայի հետհաշվարկը` չսպասելով Լոնդոնում Օլիմպիական խաղերի ավարտին: Գուանաբարա ծոցի ափին գտնվող քաղաքում Օլիմպիական մրցումների բացման արարողությունը պետք է կայանա 2016-ի օգոստոսի 5-ին:

Ինչպես կարծում են Հարավային Ամերիկայում առաջին Օլիմպիադայի կազմակերպիչները, ամենագլխավոր խնդիրը, որը պետք է լուծի Ռիո դե Ժանեյրոն, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացքումն է: Արմատապես պետք է բարելավվի միջազգային օդանավակայանը, որը վաղուց վերանորոգման կարիք ունի: Չեն մոռանում նաև տրանսպորտի բնապահպանական տեսակների մասին: Հեծանվային ուղիների ընդհանուր երկարությունը պետք է 150 կմ-ից հասնի 400-ի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---