Եվրոպայի մի շարք քաղաքներում Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառություններ են կազմակերպվել![]() 6 օգոստոսի 2012 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ը կազմակերպել է Վահե Ավետյանի քառասունքին նվիրված մոմավառությունների շարք և հոգեհանգստի պատարագներ Եվրոպայի մի շարք քաղաքներում: Օգոստոսի 5-ին Վիենայի Հայկական Եկեղեցում մատուցվել է պատարագ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ: Մոմավառության ակցիաներ են եղել նաև Պրահայում, Բրյուսելում, Լոնդոնում, Փարիզում, Ֆրանկֆուրտում և Բեռլինում : ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը մոմավառության միջոցառման ժաամանակ ասել է, որ ժողովուդը կամ հաղթելու է քրեաօլօգարխիկ համակագին և կատարելու է իշխանափոխություն, կամ երկիրը հայաթափվելու է: «Մենք հավատում ենք, որ մեր Երկիրն ունենալու է վառ ապագա, և կոչ ենք անում բոլոր առողջ ուժերին միավորվելու և հաղթելու` փոխելով Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխանությունների համակարգը հանուն մեր սերուդների քաղաքակիրթ գոյատևման», - ասված է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի տարածած հայտարարության մեջ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |