ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է16 դեկտեմբերի 2004 - 21:26 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խաղաղ գործընթացի ներկայիս փուլում փորձ է արվում արհեստականորեն մեկուսացնել ղարաբաղյան կողմը», հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` ելույթ ունենալով ԼՂՀ իշխանության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցության ժամանակ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ «հենց այդ հանգամանքը», այսինքն Լեռնային Ղարաբաղի` որպես բանակցող կողմ չմասնակցելն է, որ թույլ չի տալիս նոր խթան հաղորդել բանակցություններին, իսկ դրանց ընթացքում ձեռքբերված դրական արդյունքները չեն զարգանում:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |