Օլիմպիական խաղեր. Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցնում է 43-րդ տեղը![]() 6 օգոստոսի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Օլիմպիական հավաքականը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով լոնդոնյան խաղերում զբաղեցնում է 43-րդ տեղը: Հայաստանի ակտիվում կա երկու մեդալ: Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին արծաթե մեդալ էր նվաճել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75) դարձել էր բրոնզե մեդալակիր: 205 երկրներից ամենաշատ մեդալները նվաճել են Չինաստանի պատվիրակները, նրանց ակտիվում 61 մեդալ է, որից 30-ը` ոսկե: Երկրորդ տեղում է ԱՄՆ` 60 մեդալով, լավագույն եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան` 37 մեդալով: Այսօր` օգոստոսի 6-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ կունենա հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեևը (120 կգ): Նա որակավորման փուլում կհանդիպի Հասան Բարոևին (Ռուսաստան): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |