«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄ»16 դեկտեմբերի 2004 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց է գտել իր լուծումը: Հայկական կողմի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ մի խնդիր չկա, քանզի հայկական կողմից նա իր լուծումը ստացել է, գտնում են «Ազատագրված տարածքների պաշտպանման» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները: Այդ կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղայանը հայտարարել է նաեւ, որ նրանց կարծիքով` ղարաբաղյան հակամարտությունը չունի եւ չի կարող ունենալ միջազգային լուծում` ոչ Մինսկի խմբի ձեւաչափում, ոչ էլ ԵՄ-ի ձեւաչափում: Հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների կողմից այսօր անցկացված մամուլի ասուլիսում մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել ազատագրված տարածքների վերադարձման մասին վերջին ամիսներին հնչող ուռճացված լուրերի առնչությամբ: Կազմակերպությունը գտնում է, որ հայերը պարտավոր չեն ընտրություն կատարել այս կամ այն միջազգային չինովնիկների կողմից հավանության արժանացած տարբեր ծրագրերի միջեւ, այլ կարող են մշակել իրենց սեփական ծրագիրը, որը կերաշխավորի արժանավայել եւ անվտանգ կյանք հայրենի երկրում: Այդ հասարակական կազմակերպության անդամների մեծ մասը Ազատագրական պատերազմի վետերաններ են` կռված իր կարգապահությամբ եւ պրոֆեսիոնալիզմով հայտնի Շուշու գումարտակի կազմում, որի հրամանատարն էր Ժիրայր Սեֆլյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |