Հայաստանում ՀԿ-ների օրենսդրական դաշտը լուրջ փոփոխությունների կարիք ունի, գտնում են ՀԿ-ների ղեկավարները![]() 6 օգոստոսի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անհրաժեշտ է լրջորեն փոխել հասարակական կազմակերպությունների օրենսդրական դաշտը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա»-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրանց խոսքով, ՀԿ-ներին անհրաժեշտ է ազատել հարկերից, ինչ ավելի կուժեղացնի նրանց գործունեությունը: Ադիբեկյանի խոսքով, Հայաստանի յուրաքանչյուր 750 բնակչին այսօր բաժին է ընկնում 1 ՀԿ, որն, ըստ նրա, փոքր թիվ է: Սոցիոլոգի փոխանցմամբ Հայաստանում գրանցված 4000 ՀԿ-ների մեծ մասն իրավական և բարեգործական ուղղվածությամբ կազմակերպություններ են, ինչպես նաև ավելի մասնագիտական (բժշկական, ուսանողական, երիտասարդական և այլն) ՀԿ-ներ: Ասուլիսի մյուս բանախոս Խաչատուր Մարոզյանն էլ, համամիտ լինելով Ադիբեկյանի հետ, նշեց, որ երբեմն ՀԿ-ների ծրագրերում հաշվի չի առնվում հասարակության շահը, հատկապես այնպիսիք, որոնք ունեն զանազան շահերի պաշտպանման ուղղվածություն (օրինակ` գենդերային հարցեր), և ֆինանսավորվում են այլ երկրներից: Բանախոսների հավաստմամբ, նման ՀԿ-ները հաշվետու են միայն ֆինանսավորողներին, այնինչ պետք է պետական հսկողություն ունենան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |