«Սփյուռք» ամառային դպրոցն ավարտվեց 6 օգոստոսի 2012 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեցին ՀՀ սփյուռքի նախարարության հիմնած «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. դասընթացները: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ծրագրի ավարտին շեշտեց դրա կարևորությունը և ասաց, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցության դիտանկյունից անսահման կարևորվում է ամառային դպրոցի հիմնադրումն ու գործունեությունը: «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հանձնվեցին հավաստագրեր և նվերներ, իսկ ԵՊՀ մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանին շնորհակալագիր` ծրագրին աջակցելու համար: Նշենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ ստեղծված ««Սփյուռք» ամառային դպրոցը շարունակական է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |