Երևանում նշել են երկաթուղայինի օրը

Երևանում նշել են երկաթուղայինի օրը

PanARMENIAN.Net - Երեկ Երևանի մանկական երկաթուղում տոնել են երկաթուղայինի օրը: Երկաթուղայիններին և իրենց ընտանիքների անդամներին շնորհավորել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս իր շնորհավորական խոսքում նշել է, որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը երկրի տնտեսական զարգացման կարևոր գրավականներից մեկն է: Նախարարն ընդգծել է, որ երկաթուղու զարգացման համար կատարվում են անհրաժեշտ ներդրումներ, աճում են փոխադրումների ծավալները, բարձրանում է երթևեկության անվտանգությունը:

Երկաթուղայիններին նաև շնորհավորել են Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը:

Տոնական միջոցառման ժամանակ մի շարք երկաթուղայիններ արժանացել են «Ռուսական երկաթուղիներ» ՓՓԸ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, «ՀԿԵ» ՓԲԸ-ի պատվոգրերի և պարգևների, իսկ երեք ամենահին երկաթուղայինների ընտանիքներին շնորհվել են մեդալներ` «Մասնագիտական նվիրվածության համար» : Միջոցառումը եզրափակվել է տոնական համերգով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---