Տաջիկստանում ապստամբներին ձերբակալելու ռազմական գործողությունը 235 հազար դոլարի վնաս է պատճառել![]() 6 օգոստոսի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Բադախշան ինքնավար մարզի վարչական կենտրոնում ռազմական գործողության հետևանքով նյութական վնասը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 235 հազար դոլար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գեներալ Ադբուլլո Նազարովի սպանության մեջ կասկածյալների ձերբակալության հատուկ գործողության արդյունքում վնասվել են էլեկտրահաղորդումների գծեր, վարչական շենքեր և բնակելի թաղամասեր: Հորոգի բնակիչները հաղորդում են, որ շատ տներում կոտրվել են ապակիները, կահույքը: Առայժմ տեղեկատվություն չկա բնակիչներին փոխհատուցում կատարելու չափսերի մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |